|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Մոսկվայում բուժվել է կորոնավիրուսով հիվանդ ևս 312 մարդ: Բուժվածների ընդհանուր թիվը կազմում է 3047: Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում անելով ՌԴ մայրաքաղաքի սոցիալական զարգացման գծով քաղաքապետի տեղակալ Անաստասիա Ռակովաի տարածած հայտարարությանը:
Այսպիսով, Մոսկվայում ռեկորդ է սահմանվել մեկ օրում դուրս գրված մարդկանց թվաքանակով: Նախորդը սահմանվել էր ապրիլի 24-ին. դուրս էր գրվել 287 հիվանդ:
Մոսկվայի քաղաքապետի տեղակալը կոչ է արել չզբաղվել ինքնաբուժմամբ:
Հիվանդի բուժումից հետո բժիշկները հատուկ ուսումնասիրություններ են անցկացնում՝ հաստատելու մարդու մոտ հիվանդության բացակայությունը: Դուրս գրվելուց հետո բոլոր հիվանդները, ովքեր պետք է մնան հսկողության տակ, ստանում են համապատասխան ցուցումներ: