Միասին կարող ենք
կարևոր
571 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-03 17:21
Աշխարհ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Ուկրաինա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Ուկրաինա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն չորեքշաբթի՝ հունիսի 3-ին, ժամանել է Ուկրաինա։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահը՝ թելեգրամյան իր ալիքում։

Ինչպես նշել է Զելենսկին, այցը սկսվել է ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության կողմից՝ Ուկրաինայում հարգանքի տուրք մատուցելով զոհված ուկրաինացի զինվորների հիշատակին՝ Հիշատակի պատի մոտ։

Արարողությանը մասնակցել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, Դաշինքի ռազմական կոմիտեի նախագահը, ինչպես նաև բոլոր 32 ՆԱՏՕ անդամ երկրների մշտական ներկայացուցիչներն ու նրանց տեղակալները, - նշված է հրապարակման մեջ։