19 04 2024
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 418.04 |
GBP | ⚊ | 488.12 |
GEL | ⚊ | 147.13 |
RUB | ⚊ | 4.21 |
USD | ⚊ | 392.6 |
Ժամանակն է, որ Անկարան վավերացնի Ստոկհոլմի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը։ Այս կարծիքը SVT հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Կարծում եմ, որ այժմ դիմումը պետք է հաստատվի, և ես դա արտահայտել եմ Ստամբուլում՝ նախագահի և Թուրքիայի ղեկավարության հետ զրույցներում»,- ասել է նա։
Ստոլտենբերգը բացատրել է, որ և՛ Շվեդիան, և՛ Ֆինլանդիան արդեն կատարել են անցյալ հուլիսին Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը։
Դաշինքի գլխավոր քարտուղարը հույս ունի և կարծում է, որ Անկարան շուտով կվավերացնի Ստոկհոլմի դիմումը, սակայն չգիտի, թե երբ Թուրքիայի խորհրդարանը կհայտարարի համապատասխան որոշումը։