|
Փոխարժեքներ
14 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 419.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 489.96 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կոչ է արել դաշինքի երկրներին ավելացնել Կիևին տրամադրվող ռազմական աջակցությունը՝ չնայած Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու ԱՄՆ-ի ջանքերի ակտիվացմանը։
«Մեր պատասխանը Ուկրաինային տրամադրվող աջակցության ավելացումն է, որպեսզի այն ունենա իրեն անհրաժեշտ ամեն ինչ», – Բրյուսելում Սլովենիայի վարչապետ Յանեշ Յանշայի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Ռյուտեն։
Սեպտեմբերի սկզբին ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆը և Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, այցելեցին Մոսկվա, որտեղ բանակցություններ վարեցին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ապա մեկնեցին Կիև՝ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպելու։
Կիևում բանակցություններից հետո Ուիթքոֆը հայտարարեց, որ ամերիկյան կողմը ակնկալում է գտնել հակամարտության դիվանագիտական լուծում, մինչդեռ Քուշները հույս հայտնեց հետագա առաջընթացի համար։