|
Փոխարժեքներ
22 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Եվրոպայի երկրներին կոչ է արել կենտրոնանալ ռազմական ծախսերի և իրենց բանակների մեծացման վրա, ինչպես նաև չանհանգստանալ Գրենլանդիայի և այլ երկարաժամկետ հետևանքների համար: Այս մասին նա ասել է Bloomberg TV-ին տված հարցազրույցում:
Պատասխանելով Գրենլանդիայի շուրջ ՆԱՏՕ-ում պառակտման մասին հարցին՝ Ռյուտեն հայտարարել է. «Ես կասեմ եվրոպացի գործընկերներին հետևյալը՝ զբաղվեք Հաագայի համաձայնագրի (խմբ.՝ ՆԱՏՕ-ի երկրների ռազմական ծախսերը ՀՆԱ-ի 2%-ից մինչև 5% ավելացնելու մասին) իրականացմամբ: Ընդլայնեք ռազմական արտադրությունը, հաստատեք պաշտպանական բյուջեները, ավելացրեք համազգեստով մարդկանց թիվը՝ սա է գլխավորը: Գերմանիան առաջատարն է այս հարցում. այն 2029 թվականին տարեկան 90 միլիարդ եվրոյով ավելի շատ կծախսի, քան 2021 թվականին՝ ամենուրեք ստեղծելով ռազմական գործարաններ: Միաժամանակ, ԱՄՆ-ի հետ համեմատությամբ եվրոպական ռազմարդյունաբերական բազան մնում է շատ փոքր, և մենք պետք է խթանենք այն»:
Ռյուտեն եվրոպացի գործընկերներին կոչ է արել կենտրոնանալ Ուկրաինային աջակցության վրա՝ որպես «Ռուսաստանից պաշտպանվելու» միջոցի, և «չանհանգսանալ երկարաժամկետ հետևանքների, այդ թվում՝ Գրենլանդիայի» համար: