կարևոր
7243 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-24 19:17
Աշխարհ

Ֆրանսիան մտադիր է ավելացնել ռազմական օգնությունն Ուկրաինային. ԱԳՆ խոսնակ Անն-Կլեր Լեժանդր

Ֆրանսիան մտադիր է ավելացնել ռազմական օգնությունն Ուկրաինային. ԱԳՆ խոսնակ Անն-Կլեր Լեժանդր

Ֆրանսիան «ճանապարհ է բացել» Ուկրաինային ծանր տանկեր մատակարարելու համար եւ մտադիր է ուժեղացնել ռազմական օգնությունը Կիեւին։ Այս մասին հայտարարել է երկրի ԱԳՆ խոսնակ Անն-Կլեր Լեժանդրը Twitter-ում հրապարակված տեսաուղերձում:

Լեժանդերը նշել է այն օգնությունը, որը Ֆրանսիան հակամարտության սկզբից ցուցաբերում է Ուկրաինային՝ հավելելով, որ Հանրապետությունն առաջարկել է ֆինանսական, տնտեսական եւ հումանիտար աջակցություն:

«Մենք նաեւ ռազմական աջակցություն ենք ցուցաբերում։ Բացի Caesar հաուբիցներից եւ հակաօդային պաշտպանության համակարգերից, Ֆրանսիան ճանապարհ է բացել տանկերի մատակարարման համար՝ դառնալով առաջին երկիրը, որը AMX-10RC մարտական տանկեր է մատակարարել Ուկրաինային, որպեսզի նա կարողանա պաշտպանվել: Այդ օգնությունը կուժեղացվի»,-ասել է Լեժանդրը։

Փարիզն արդեն Ուկրաինա է ուղարկել վեց 155 միլիմետրանոց TRF1 քարշակ հաուբից եւ երկու Crotale ՀՕՊ համակարգ։ Հաղորդվում էր նաեւ, որ Ուկրաինան Ֆրանսիայից արդեն ստացել է 18 CAESAR հրետանային կայանք։ Ուկրաինա են ուղարկվել նաեւ «Միստրալ» եւ «Միլան» զենիթահրթիռային համալիրներ, շուրջ 60 զրահամեքենա եւ HDP-2a2 հակատանկային ականներ։