|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին խնդրել Է ըստ հնարավորին արագ հաստատել Հարավային Կորեայի հետ առեւտրական համաձայնագիրը: «Վերջերս մենք համաձայնագրեր ստորագրեցինք Հնդկաստանի եւ Չինաստանի հետ, որոնց շնորհիվ ԱՄՆ-ում կբացվի ավելի քան 250 հազար աշխատատեղ: Անցյալ ամսին մենք ավարտեցինք առեւտրական համաձայնագրի շուրջը բանակցությունները Հարավային Կորեայի հետ, որի շնորհիվ կպահպանվի 70 հազար աշխատատեղ: Դեմոկրատնե՛ր եւ հանրապետականնե՛ր, ես ձեզ խնդրում եմ ըստ հնարավորին արագ հաստատել այս փաստաթուղթը»,- ասել Է Օբաման՝ երեքշաբթի երեկոյան ելույթ ունենալով Կոնգրեսի երկու պալատներին ուղղված ամենամյա ուղերձով:
Նրա խոսքով, այս բոլոր փաստաթղթերը 2 տարի առաջ առաջադրված նպատակին հասնելու՝ մինչեւ 2014 թվականը ամերիկյան ապրանքների արտահանման ծավալները կրկնապատկելու՝ վարչակազմի մտադրությունների հաստատումն են:
«Դեռ մինչեւ իմ պաշտոնակալությունը ես բոլորին հասկանալ տվեցի, որ կարագացնեմ առեւտրական համաձայնագրերի կնքումը: Հենց այս պատճաով Էլ մենք շահագրգռված ենք Կորեայի հետ պայմանագրի կնքման հարցում, ես մտադրություն ունեմ նույնպիսի համաձայնագրեր կնքել Պանամայի եւ Կոլումբիայի հետ, ինչպես նաեւ շարունակել առեւտրական երկխոսությունն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ»,- նշել Է Օբաման: