|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեն դարձավ ՆԱՏՕ-ի 14-րդ գլխավոր քարտուղարը՝ փոխարինելով նորվեգացի Յենս Ստոլտենբերգին, ով այս պաշտոնը զբաղեցնում էր ռեկորդային 10 տարի։
Արարողությունը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում՝ Հյուսիսատլանտյան խորհրդի հատուկ նիստում, հայտնում է ТАСС-ը։
Հանձնելով լիազորությունները՝ Ստոլտենբերգն ընդգծել է, որ երբ 2014 թվականին դաշինք է մտել, ՆԱՏՕ-ն «միայն փոքր աջակցություն էր ցուցաբերում Ուկրաինային, իսկ այժմ այդ աջակցությունը զանգվածային բնույթ է կրում, և դրա համակարգման համար ստեղծվել է ՆԱՏՕ-ի հատուկ շտաբ»:
Տեսանյութը՝ տելեգրամյան ալիքում։