Միասին կարող ենք
կարևոր
502 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-02 21:36
Հասարակություն

3,5 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում 4-ամյա տղան հայտնաբերվել է

3,5 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում 4-ամյա տղան հայտնաբերվել է

Այսօր՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Մոտ երեք ու կես ժամ ու առաջ Աջափնյակ վարչական շրջանի թիվ 38 մանկապարտեզի 4-ամյա տղա սանը մանկապարտեզի տարածքից, ըստ ծնողի հայտնածի, կորել էր։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծնողները, նրանց բարեկամները, մանկապարտեզի ամբողջ կոլեկտիվը, ինչպես նաև մանկապարտեզի սաների մեծ թվով ծնողներ և ՀՀ ներքին գրոծերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի 20-ից ավելի համայնքային ոստիկաններ՝ բաժնի պետ Դավիթ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ, մանկապարտեզի, դրան հարակից մոտ 1-2 կմ-ոց շառավղով տարածքում որոնողական աշխատանքներ են կատարել ու մոտ 3,5 ժամ անց երեխային հայտնաբերել են իրեն տանց հարակից տարածքում։

Երեխայի կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: