|
Փոխարժեքներ
02 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.35 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.1274 |
| GBP | ⚊ | £ 495.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.22 |
«Արժանապատիվ Հայերի Միություն» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայաստանը կանգնած է պատմական նշանակության ընտրության առաջ։ Մեր պետության անվտանգությունը, ազգային արժանապատվությունը, սահմանների պաշտպանությունը և սերունդների ապագան կախված են այն որոշումներից, որոնք կայացվում են այսօր։
«Արժանապատիվ Հայերի Միություն» հասարակական կազմակերպությունը, գնահատելով երկրի առջև ծառացած մարտահրավերները և դրանց հաղթահարման համար անհրաժեշտ առաջնորդական կարողությունները, հայտարարում է իր աջակցությունը «Հայաստան» դաշինքին։
Մենք համոզված ենք, որ այս դժվար ժամանակաշրջանում Հայաստանին անհրաժեշտ են փորձառություն, վճռականություն, պետական մտածողություն և ուժեղ կամք։ Այդ հատկանիշները տարիների ընթացքում դրսևորել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը ղեկավարել է երկիրը բարդ ժամանակներում, կայացրել պատասխանատու որոշումներ և իր գործունեությամբ ապացուցել պետական կառավարման փորձի կարևորությունը։
Այսօր, առավել քան երբևէ, մեր ժողովրդին անհրաժեշտ է ազգային միասնություն, վստահություն սեփական ուժերի նկատմամբ և պատրաստակամություն՝ պաշտպանելու Հայաստանի ու Արցախի հայության կենսական շահերը։
Մենք կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին չմնալ անտարբեր, մասնակցել հանրային և քաղաքական կյանքին, համախմբվել հանուն ուժեղ, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի և իրենց աջակցությունը հայտնել «Հայաստան» դաշինքին։
Մեր երկրի ապագան կերտվում է ոչ թե հուսահատությամբ, այլ կամքով, պատասխանատվությամբ և պայքարելու պատրաստակամությամբ։
Թող յուրաքանչյուր հայ իր ներդրումն ունենա ազգային վերածննդի և պետականության ամրապնդման գործում։
Միասնությամբ՝ հանուն հզոր և արժանապատիվ Հայաստանի»։