Միասին կարող ենք
կարևոր
652 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-01 20:19
Հասարակություն

Հայոց ցեղասպանությունը վերապրած երեխաների շարադրությունները՝ որպես պատմական վկայություններ

Հայոց ցեղասպանությունը վերապրած երեխաների շարադրությունները՝ որպես պատմական վկայություններ

Հայոց ցեղասպանությունը վերապրած երեխաների շարադրությունները՝ որպես պատմական վկայություններ։ Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։

Հայոց ցեղասպանությունը վերապրած երեխաներից շատերը տեղավորվում են Երևանի որբանոցներում:

1915-1916 թթ. հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանը երկու անգամ այցելում է Երևան, լինում Ցարսկայա փողոցում գտնվող որբանոցում, շփվում Հայոց ցեղասպանությունը վերապրած որբերի հետ: Նա ցանկանում էր տեղեկություններ հավաքել կոտորածների ու տեղահանության վերաբերյալ՝ երեխաներին հնարավորություն տալով կիսվելու իրենց պատմություններով: Հաշվի առնելով մանկական նուրբ ու խոցելի ներաշխարհը՝ Տերյանն այն կազմակերպում է խաղ-դասի միջոցով:

8-15 տարեկան երեխաները շարադրության միջոցով թղթին են հանձնում իրենց պատմությունները՝ վավերագրելով բացառիկ դրվագներ Արճեշի, Շատախի, Ալաշկերտի կոտորածների, կանանց ու երեխաների առևանգումների, Վանի ինքնապաշտպանության, Վասպուրականի գաղթի վերաբերյալ:

Երեխաների հիշողություններում առանձնակի տեղ են զբաղեցնում դիմադրական մարտերը՝ «Վանի կռիւը», «Վանի պատերազմ» վերնագրով, որին գործուն մասնակցություն էին բերել նրանցից շատերը: Այս շարադրությունները (թվով 30, 46 ձեռագիր թերթ) պահվում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։

100 տարի անց’ 2016 թվականին, հայ որբերի այս հուշերն առաջին անգամ հրատարակել է Վահան Տերյանի ծոռը՝ գրականագետ Գևորգ Էմին-Տերյանը: Գիրքն անվանել է «Տերյանի անհայտ նախաձեռնությունը. հայ որբերի հուշերը»:

Շարադրությունները ոչ միայն Հայոց ցեղասպանության բացառիկ վկայություններ են, այլև երեխաների աչքերով և թարմ հիշողությամբ պահպանված ու փոխանցված ժամանակի վկան են: