Միասին կարող ենք
կարևոր
880 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-01 12:28
Հասարակություն

«Ռոսսելխոզնադզորը» սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ձկան և ձկնամթերքի արտահանման նկատմամբ

«Ռոսսելխոզնադզորը» սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ձկան և ձկնամթերքի արտահանման նկատմամբ

Հայաստանը հունիսի 2-ից պետք է կասեցնի դեպի ՌԴ արտահանման համար նախատեսված կենդանի ձկան և ձկնամթերքի սերտիֆիկացումը։ «Interfax.ru»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ռոսսելխոզնադզորը»։

«Տեսչական ստուգումների արդյունքներով՝ հունիսի 2-ից հայկական կողմը պետք է կասեցնի հայաստանյան բոլոր ընկերություններից դեպի ռուսական ստացողներ կենդանի ձկան և ձկնամթերքի անասնաբուժական սերտիֆիկացումը՝ բացառությամբ ստուգումն անցած երկու ընկերությունների, մինչև ստեղծված իրավիճակի կարգավորումը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տեսչական ստուգումների արդյունքները եղել են անբավարար։ Ընդ որում, ձեռնարկությունների կեսը հրաժարվել է ստուգումից, նշում է գերատեսչությունը։
«Թույլատրված երկու գործարանների ձկնամթերքը Ռուսաստան կներկրվի անվտանգության ցուցանիշների լաբորատոր մոնիթորինգի պայմանով»,- հստակեցվում է հաղորդագրության մեջ։