Միասին կարող ենք
կարևոր
598 դիտում, 36 րոպե առաջ - 2026-05-30 20:25
Քաղաքական

Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. նախընտրական «մոբիլիզացիա» Վայոց ձորում

Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. նախընտրական «մոբիլիզացիա» Վայոց ձորում

«Իշխանություն» լրատվականը գրում է․ ««Իշխանություն» լրատվականի տրամադրության տակ է հայտնվել ուսուցչական խմբից մի «սքրինշոթ», որը, ըստ ամենայնի, ուղարկվել է Վայոց Ձորի մարզի ուսուցիչներին։ Հաղորդագրության համաձայն՝ նրանք մայիսի 30-ին, ժամը 18:00-ին, պարտավոր են մասնակցել մարզպետի հետ նախատեսված հանդիպմանը Գլաձորի առողջարանում, իսկ բացակայության դեպքում պետք է նախապես ներկայացնեն պատճառաբանություն։

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Ուսուցիչներ ջան, վաղը՝ մայիսի 30-ին, ժամը 18:00-ին, Գլաձորի առողջարանում հանդիպում է նախատեսված մարզպետի հետ։ Խնդրել են, որ բոլորը ներկա լինեն, իսկ բացակայելու դեպքում նախապես տեղեկացնեն պատճառի մասին»։

Ենթադրվում է, որ խոսքը Վայոց Ձորի ՔՊ-ական մարզպետ Վահագն Արսենյանի մասին է՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Ջերմուկ» Գրուպի սեփականատեր Աշոտ Արսենյանի որդու։

Հանդիպումն, ըստ երևույթին, կապված է նախընտրական գործընթացների հետ, իսկ ուսուցիչներին հանձնարարություններ են տրվել զբաղվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քարոզչական աշխատանքներով»։