|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ուկրաինայի շուրջն ստեղծված իրավիճակի պատճառով ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը ներմուծում է արտահանման վերահսկողության ավելի կոշտ ռեժիմ Ռուսաստանի հետ կապված 91 կազմակերպությունների և անհատների համար։
«ԱՄՆ կառավարությունը կարծում է, որ այդ կազմակերպությունների գործունեությունը հակասում է ԱՄՆ արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության շահերին։ ... (Նրանք) Մասնակցել են, նպաստել կամ այլ կերպ աջակցել Ռուսաստանի անվտանգության ծառայություններին, ռազմական և պաշտպանական ոլորտներին, ինչպես նաև ռազմական ու պաշտպանական հետազոտություններին ու զարգացմանը»,- հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ արտահանման սահմանափակումների ցուցակում ընդգրկված սուբյեկտների մեծ մասը՝ 81-ը, «գրանցված կամ տեղակայված են Ռուսաստանում»։