|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանի կառավարությունը նոր ժամանակավոր արգելք է սահմանել բենզինի, դիզելային վառելիքի և այլ վառելիքի արտահանման վրա, հաղորդում է «Коммерсантъ»-ը։
Միջոցառումը ուժի մեջ կլինի մինչև 2026 թվականի հուլիսի 31-ը։ Այս որոշումը կայացվել է վառելիքի ներքին շուկայում իրավիճակը կայունացնելու նպատակով։
Ինչպես հայտնել է Ռուսաստանի Դաշնության կառավարության մամուլի ծառայությունը, արգելքը չի տարածվի նավթամթերքների անմիջական արտադրողների վրա, որպեսզի թույլ չտրվի նավթային ընկերությունների արտադրական հզորությունների ապրանքակուտակում։