|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր՝ մայիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 243-րդ կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 62-ամյա Վահիդ Խ.-ն իր վարած «Peugeot» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, ապա գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդն ու ուղևոր, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 58-ամյա Ֆարահ Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ տեղեկությունների՝ վարորդն ու ուղևորը ամուսիններ են։