Միասին կարող ենք
կարևոր
850 դիտում, 54 րոպե առաջ - 2026-05-31 11:54
Քաղաքական

Դու ո՞նց ես պարգևավճար ստանում, երբ Շիրակում ամեն երկրորդ երեխան հացի խնդիր ունի, երբ Գյումրիում 2000 տնակ կա՝ 21-րդ դարում. Կարապետյանը՝ Փաշինյանին

Դու ո՞նց ես պարգևավճար ստանում, երբ Շիրակում ամեն երկրորդ երեխան հացի խնդիր ունի, երբ Գյումրիում 2000 տնակ կա՝ 21-րդ դարում. Կարապետյանը՝ Փաշինյանին

Առաջին հերթին լուծելու են բնակարանային ապահովվածության խնդիրը։ Այս մասին Գյումրիում նախընտրական հավաքի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Գյումրիում դեռ 2 000 տնակ դեռ կա, որտեղ մարդիկ են ապրում.  21-րդ դարում ՝ 2000 տնակ։ Բնակարանային ապահովվածության խնդրի լուծմանը զուգահեռ՝ ձեռնամուխ են լինելու Շիրակի մարզում ծայրահեղ  աղքատության նվազեցման, աշխատատեղերի ստեղծման խնդիրների լուծմանը։

«Աղքատությունը չենք կարող հաղթահարել, եթե չստեղծենք ուժեղ արդյունաբերություն, եթե Գյումրին չդարձնենք ներգնա տուրիզմի կենտրոն։ Դժվար է, բայց ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանի ամենաաղքատ մարզից Շիրակը  դառնա ամենաբարեկեցիկ մարզը։

8 տարում 2 տոկոսով է աղքատությունը նվազել, ամեն երկրորդ երեխան այս մարզում աղքատության մեջ է ապրում։

Դու ո՞նց ես պարգևավճար ստանում, ո՞նց ես կարողանում ապրես, կառավարես, երբ ամեն երկրորդ երեխան հացի խնդիր ունի, երբ Գյումրիում 2000 տնակ կա՝ 21-րդ դարում։

Ամո՛թ է»,- նշել է Նարեկ Կարապետյանը։