Միասին կարող ենք
կարևոր
721 դիտում, 59 րոպե առաջ - 2026-06-01 13:05
Հասարակություն

Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է 53-ամյա տղամարդու դի

Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է 53-ամյա տղամարդու դի

Մայիսի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում տեղեկություն է ստացվել, որ Մովսես Խորենացի փողոցում գտնվող ձերբակալվածների պահման վայրում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռոման Մախմուդյանի և ավագ քննիչ Հովսեփյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը մարզերից մեկի բնակիչ 53-ամյա Մարատ Մ․-ն է։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նախնական զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։