Միասին կարող ենք
կարևոր
856 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-01 13:47
Քաղաքական

Պուտինն ու Փաշինյանը զրուցել են հեռախոսով. Կրեմլ

Պուտինն ու Փաշինյանը զրուցել են հեռախոսով. Կրեմլ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Լուրը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ։

«Ղեկավարները քննարկել են մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները», - ասված է հաղորդագրությունում: