|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ բանակին հրամայել է ընդլայնել գործողությունները Լիբանանում՝ արմատական «Հեզբոլլահ» շարժման դեմ պայքարում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։
«Ես հրահանգել եմ (զինվորականներին) ընդլայնել իրենց ցամաքային գործողությունները Լիբանանում», – ասել է Նեթանյահուն հայտարարության մեջ։
Նա նշել է, որ իր նպատակն է «խորացնել և ընդլայնել վերահսկողությունը այն վայրերի վրա, որոնք գտնվում էին «Հեզբոլլահ»-ի վերահսկողության տակ»։
Լիբանանը ներքաշվել է Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ»-ն, ի պատասխան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների, մարտի 2-ից հարձակումներ էր սկսել Իսրայելի դեմ։
Լիբանանի կառավարության տվյալներով՝ իսրայելական գործողությունների հետևանքով Լիբանանում մինչ օրս զոհվել է ավելի քան 3412 մարդ, ավելի քան 1.2 միլիոն լիբանանցի է տեղահանվել Իսրայելի հարվածների և տարհանման հրամանների պատճառով։
Իսրայելը նշել է, որ նույն ժամանակահատվածում զոհվել է իր 24 զինվոր և չորս քաղաքացիական անձ։ Երկրի հյուսիսում գտնվող տասնյակ հազարավոր իսրայելցիներ նույնպես տեղահանվել են «Հեզբոլլահ»-ի հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պատճառով։
Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ապրիլի 16-ի կեսգիշերին հայտարարված հրադադարին՝ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բախումները շարունակվում են։