|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական ամենախոշոր տեղեկատվական գործակալություններից մեկի՝ РИА Новости-ի լուծարման մասին հրամանագիր է ստորագրել. հայտնում է ИТАР-ТАСС-ը :
РИА Новости-ի հիմքի վրա պետք է ստեղծվի նոր գործակալություն` Россия Сегодня: Նոր գործակալության ղեկավար է նշանակվել Դմիտրի Կիսելյովը:
Նոր գործակալության գործունեության հիմնական ուղղությունը պետք է լինի արտերկրում Ռուսաստանի պետական քաղաքականության եւ հասարակական կյանքի լուսաբանումը:
РИА Новости-ի հետ մեկտեղ լուծարվել է նաեւ Голос России ռադիոկայանը: