|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ԼՂՀ-ի անկախության 24-ամյակին նվիրված РИА Новости-ի հոդվածից խիստ նեղսրտել է ադրբեջանական haqqin.az-ր:
«Մինչ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը, և իր խոսքերի համաձայն, տվյալ հարցում առաջընթացի հույս հայտնում, РИА Новости-ն ԼՂՀ-ի անկախության 24-ամյակին մի ամբողջ հոդված է նվիրում ( http://ria.ru/world/20150902/1223383914.html)»,- գրել է կայքը։
Ադրբեջանական կայքին նյարդայնացրել է այն փաստը, որ հոդվածում կիրառվում է ԼՂՀ ձևակերպումը, ընդ որում առանց չակերտների, Բակո Սահակյանն էլ ներկայացվում է որպես ԼՂՀ նախագահ, իսկ Խանկենդին և Շուշան ՝ որպես Ստեփանակերտ և Շուշի։
Կայքը բողոքում է, թե РИА Новости-ն բազմիցս է «ոչ բարեկամական քայլ արել Ադրբեջանի նկատմամբ» և դրանում մեղադրում է Դմիտրի Կիսելյովին և Մարգարիտա Սիմոնյանին, քանի որ գործակալությունը մտնում է «Россия сегодня» մեդիահոլդինգի կազմի մեջ: