|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ ներկայացրել է 1915թ. իրադարձությունների 100-ամյա տարելիցի ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ուղևորվող նախագահական պատվիրակության կազմը:
«Միևնույն ժամանակ, Սպիտակ տունը այդ հարցով պաշտոնական տեղեկատվության մեջ խուսափել է «ցեղասպանություն» բառից, կատարվածն անվանելով «1915-ի դեպքեր»,- գրում է РИА Новости-ն՝ հաղորդելով տեղեկությունը:
Նշենք, որ պատվիրակության կազմում ընդգրկված են` ԱՄՆ գլխավոր գանձապետ-ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյու` պատվիրակության ղեկավար, անդամներ` Ռիչարդ Միլս` ՀՀ-ում ԱՄՆ դեսպան, ԱՄՆ պետքարտուղարությունից Ջեքի (Կանչելյան) Սփայեր, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրանկ Պալոնե, Աննա Էշու, Դեյվ Տրոտ: