|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը տեսակապի միջոցով մամուլի ասուլիս կտա Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատնից՝ ՄԱԿ-ի աշխատանքային խմբի` իր օգտին կայացված որոշման կապակցությամբ: Այդ մասին, իր աղբյուրներին հղումով, հայտնում է РИА Новости-ն: Ասուլիսը նախատեսված է այսօր:
ՄԱԿ-ը կոչ էր արել դադարեցնել Ասանժի նկատմամբ հետապնդումը:
Հիշեցնենք, որ Ասանժը թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը 2012-ի հունիսից՝ Շվեդիա արտահանձնումից խուսափելու համար: Ասանժին մեղադրում են բռնաբարության մեջ, սակայն նա իր մեղքը չի ընդունում: Wikileaks-ը զբաղվում էր հիմնականում ԱՄՆ պետդեպարտամենտի գաղտնի փաստաթղթերի հրապարակմամբ: