Միասին կարող ենք
կարևոր
877 դիտում, 38 րոպե առաջ - 2026-05-30 21:07
Քաղաքական

Չինարում բնակիչները շատ վատ են տրամադրված դպրոցը փակվելու հեռանկարին. գյուղապետը չի բացառում արտագաղթը

Չինարում բնակիչները շատ վատ են տրամադրված դպրոցը փակվելու հեռանկարին. գյուղապետը չի բացառում արտագաղթը

Չինարի վարչական ղեկավարը հաստատում է, որ դպրոցը փակելու հարց օրակարգում կա. այն կօպտիմալացվի Այգեձորում տիպային դպրոցը կառուցվելուց հետո։

«Այս տարի սեպտեմբերի 1-ին դեռ կգործի դպրոցը, բայց կգործի մինչև Այգեձորում կառուցվի տիպայինը։ Կառավարության ծրագրում փակվող դպրոցների, կամ ինչպես են ասում՝ օպտիմալացման ծրագրում, մեր դպրոցը ևս ընդգրկված է»,- այս մասին «Փաստինֆո»-ին ասել է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի վարչական ղեկավար Սամվել Սողոյանը։

Նրա փոխանցմամբ՝ բնակիչները այդ հեռանկարին շատ վատ են տրամադրված, չի բացառում, որ դրա պատճառով արտագաղթ էլ լինի գյուղից։

«Ասում են՝ տրանսպորտ են տրամադրելու, տիպային դպրոց են կառուցելու կողքի Այգեձոր գյուղում, որը 7 կմ հեռու է Չինարիից, բայց դեռ չեն էլ սկսել կառուցելը։ Աստված անի՝ չսկսեն էլ», - ասաց գյուղի վարչական ղեկավարը։

Նրա խոսքով՝ եթե կառուցեն ու փակեն, չգիտեն գյուղում՝ ինչ են անելու։

«Շատ վատ վիճակ է, ես չգիտեմ», - ասաց վարչական ղեկավարը։