|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ հարցեր և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) օրակարգը։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի Հանրապետության նախագահության արդյունքները, ԵԱՏՄ շրջանակներում առաջիկա իրադարձությունները, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների երկկողմ օրակարգի մի շարք հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։