|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.35 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.1274 |
| GBP | ⚊ | £ 495.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.22 |
Չեխական Lidové noviny պարբերականն անդրադարձել է Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանին Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026թ. մրցանակի առաջադրմանը՝ վերլուծելով այն տարածաշրջանային և ներհայաստանյան իրադարձությունների համատեքստում:
«Հայաստանից ու արտերկրից մարդու իրավունքների պաշտպանների մի խումբ Վարդանյանին առաջադրել է Վացլավ Հավելի մարդու իրավունքների մրցանակին: Նրանք նշում են, որ թողնելով հարստությունն ու անձնական հարմարավետությունը՝ Վարդանյանը բառի բուն իմաստով անձնազոհություն է կատարել՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին փրկելու փորձով, երբ արդեն պարզ էր, որ Ադրբեջանը կգրավի տարածքը, իսկ ռուսները կթողնեն, որ իրադարձությունները ծավալվեն անվերահսկելի կերպով»,-գրում է պարբերականը:
Հոդվածի հեղինակ Թոմաշ Վլաչը (Tomáš Vlach) մեջբերում է առաջադրող խմբի հայտարարությունը, ըստ որի՝ «Նա վտանգի ենթարկեց անձնական անվտանգությունն ու հարմարավետ ապագան՝ աշխարհի ամենադժվար ու զգայուն հակամարտության գոտիներից մեկում երկխոսություն, բանակցություններ ու փոխըմբռնում փնտրելու համար»: