|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.35 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.1274 |
| GBP | ⚊ | £ 495.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.22 |
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ չի ճանաչում պետության ղեկավարի ընտրություններում ձայների նախնական հաշվարկի արդյունքները և կսպասի ընտրական հանձնաժողովների կողմից արձանագրությունների մշակման ավարտին։
Պետրոյի խոսքով՝ ձայների նախնական հաշվարկը չի կարելի համարել իրավաբանորեն պարտավորեցնող։ «Ուստի օրենքին համապատասխան պարտադիր իրավաբանական ուժ ունեցող արդյունքները, որոնք ես՝ որպես նախագահ, կընդունեմ և կճանաչեմ, այն արդյունքներն են, որոնք կհայտարարեն դատավորների կողմից գլխավորած հաշվիչ հանձնաժողովները», - գրել է նա X-ում։
Մայիսի 31-ին Կոլումբիայում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ։ Քվեների նախնական հաշվարկի տվյալների համաձայն՝ որոնք իր կայքում հրապարակել է Քաղաքացիական կացության ակտերի ազգային ռեգիստրը, առաջատարներն են ծայրահեղ աջ քաղաքական գործիչ և գործարար Աբելարդո դե լա Էսպրիելյան (ձայների 43,74%) և կառավարող ձախակողմյան «Պատմական պայմանագիր» կուսակցության թեկնածու Իվան Սեպեդան (40,90%): Այդ արդյունքներին համապատասխան նրանք դուրս են գալիս երկրորդ փուլ, որը տեղի կունենա հունիսի 21-ին: