|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Արաբական Միացյալ Էմիրությունները միացել են Հայաստանին, Հունաստանին և Կիպրոսին, որոնք հունիսի 1-ին հանդես էին եկել հայտարարությամբ, որում դեմ էին Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնին թուրք գործիչ Վոլքան Բոզքըրի թեկնածությանը։
ՄԱԿ-ում ԱՄԷ մշտական ներկայացուցիչ Լանա Նուսեիբան ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեային ուղղված նամակում նշել է, որ իր կառավարության անունից՝ հղում անելով Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի կողմից ուղարկված նամակներին։շ
Լանա Նուսեիբան ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեային ուղղված նամակում նշել է, որ ի հավելումն Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի բարձրացրած հարցերի, որոնք ԱՄԷ-ն ամբողջովին ընդունում և կիսում է, իր երկրի կառավարությունը, առանց խախտելու ընթացակարգը, ցանկանում է հայտնել իր մտահոգությունները, որ Թուրքիան շարունակաբար միջամտում է արաբական պետությունների ինքնիշխան հարաբերություններին, ինչը Արաբական Միացյալ Էմիրություններն անընդունելի է համարում։
Նամակում ԱՄԷ ներկայացուցիչն ընդգծում է Հունաստանի, Կիպրոսի ինքնիշխանության նկատմամբ թուրքական ոտնձգությունները, Լիբիայում և Սիրիայում Թուրքիայի ապօրինի գործողությունները և այլն։
«Արաբական Միացյալ Էմիրությունները կիսում է Հայաստանի ու Կիպրոսի կողմից արտահայտված լուրջ մտահոգությունները, որ վերաբերում է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը ժխտելու Թուրքիայի համառ քաղաքականությանը։ Այս ժառանգության լույսի ներքո և դրա շարունակական վնասակար հետևանքներից ելնելով՝ մենք անհանգստացած ենք Թուրքիայի կողմից կրոնական ծայրահեղականներին ընդունելուց և նրանով, թե ինչպես է Թուրքիան փորձում օգտագործել միջկրոնական ատելության հրահրումը՝ առաջ տանելու իր քաղաքական օրակարգը Եգիպտոսում, Լիբիայում և արաբական մի շարք այլ պետություններում»,- նշվում է նամակում: