|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը դեմ են հանդես եկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնին թուրք թեկանածուի առաջադրմանը. հայտնում է AHVAL գործակալությունը։
ԳԱ նախագահը պաշտոնավարում է մեկ տարի և այս տարի պետք է նոր նախագահ ընտրվի։ Առաջադրված են 5 թեկնածուներ, որոնցից մեկը Թուրքիայից է։ Թուրք թեկնախուն Վոլքան Բոզքըրն է, ով նախկինում Թուրքիայում զբաղեցրել է եվրոպական հարցերով նախարարի պաշտոնը։
Բոզքըրը Թուրքիայում իշխող Արդարություն և Զարգացում կուսակցության անդամ է և պետք էր զբաղեցներ ԳԱ նախագահի պաշտոնը 2020 թ. սեպտեմբերին, սակայն այդ հարցն արդեն հարցականի տակ է։
Ի դեպ երեք երկրներն ավելի վաղ աջակցել էին թուրք թեկնածուի առաջադրմանը, սակայն հետո որոշել են մերժել թեկնածությունը։
Երեք պետություններն ունեն պատմական թշնամություն Թուրքիայի հետ. հայերի և հույների ցեղասպանություն, Կիպրոսի մի մասի բռնազավթում, ցեղասպանության ժխտում, տարածքային պահանջներ և բռնազավթում։ Երեք երկրները թեկնածությունը մերժել են «լռության գործընթացի ժամանակ», որի ընթացքում պետություններն իրավունք ունեն 72 ժամվա ընթացքում իրենց առարկությունները հայտնել։
Նշենք, որ վերջին ժամանակներում հույն-թուրքական հարաբերությունները վատթարացել են հատկապես Կիպրոսի ջրերում թուրքական ապօրինի գործողությունների, հունական օդային տարածքները խախտելու և Թուրքիայից փախստականների հոսքի պատճառով։