|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Հայտնել ենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը տվել է ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուի անունը` Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյան:
Yerkir.am-ը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց` արդյո՞ք կսատարեն Արմեն Սարգսյանին և կընտրեն նրան:
Նա պատասխանեց, որ դա 3 րոպեում լուծվող հարց չէ, և որ սատարելու մասին որոշումը պետք է կայացնի կուսակցությունը: «Երեք րոպեում չէինք կարող նիստ անել և նման կարևոր հարց որոշել, քանի որ ես լուրջ քաղաքական թիմի ներկայացուցիչ եմ, չեմ կարող հայտնել նաև իմ անձնական կարծիքը թեկնածուի մասին»,- ասաց Զոհրաբյանը:
Մեր հարցին` անակնկա՞լ է Արմեն Սարգսյանի առաջադրումը, նա պատասխանեց. «Ոչ, անակնկալ չէ»: