|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը կրթական թեմայի շրջանակներում անդրադարձել է հարևան Հունաստանին։
Ըստ Tgrthaber-ի՝ նա նշել է, որ բարձրագույն ուսումնական հաստատություններ հաճախելու ցուցանիշով Թուրքիան երկրորդ տեղում է, իսկ Հունաստանը՝ առաջին: Այնուհետև հեգնել է Հունաստանին՝ ասելով. «Դե, Հունաստանին մի հաշվեք։ Մեր նահանգներից մեկի չափ երկիր է ընդամենը, Ստամբուլից նույնիսկ մի քիչ փոքր: Բայց դե հարևան են մեզ: Եթե իրենց հանգիստ պահեն, ոչ մի բան չենք ասի»։
Նշենք, որ Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունները լարվել էին Էգեյան ծովում վիճելի հանդիսացող Իմիա կղզու պատճառով։ Հետագայում նաև 2 հույն զինվորականներ ձերբակալվել էին Թուրքիայում, ովքեր պատահմամբ հատել էին Թուրքիայի սահմանը։ Նրանք Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից մեղադրվում են լրտեսության մեջ։