|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Տեղեկացրեցինք, որ Էրդողանին «վիրավորելու» և մի շարք այլ անհեթեթ մեղադրանքներով թուրքական իշխանությունները հետաքննություն են սկսել Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախագահ Սելահաթթին Դեմիրթաշի նկատմամբ:
Նա արձագանքել է իր դեմ սկսված հետաքննությանը՝ Twitter-յան էջում հեգնելով այդ իրողությանը: «Ահա, վերջապես, ես էլ սկսել էի վախենալ՝ մտածելով՝ ինչ-որ բան է եկել գլխներին: Ինձ մոտ խորին մտահոգություն էր առաջացրել, որ մինչ այս պահը հետաքննություն չէին սկսել»,- գրել է Դեմիրթաշը: