|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ, նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրված Սելահաթթին Դեմիրթաշը բանտից արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Դեմիրթաշին մահապատժի ենթարկելու ակնարկին:
Ըստ Diken-ի`նա ուշադրություն է հրավիրել Էրդողանի նախընտրական «խոստումների» բնույթին: «Էրդողանն ասում է` եթե ընտրվի, ինձ մահապատժի կենթարկի: Տեսնում եք, չէ՞, նախագահի թեկնածուն ինչպիսի խոստումներ է տալիս ընտրողներին: Ասեմ՝ հանուն մեր ժողովրդի` ես պատրաստ եմ կյանքս զոհել հազար անգամ»,- հայտարարել է Դեմիրթաշը: