|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախագահ Սելահաթթին Դեմիրթաշը դատապարտել է Քոբանիի հարձակումների դեմ բողոքի ցույցի ժամանակ թուրքական դրոշն ու Աթաթուրքի արձանը այրողներին:
Ըստ Posta-ի՝ նա հայտնել է, որ նման դեպքերն ավելի են սրում իրավիճակը:
«Եթե Քոբանիի փոխարեն Ադրբեջանը լիներ, և նրանց փոխարեն թուրք ժողովուրդը սահմանին լիներ, իշխանությունները նման քայլի չէին գնա: Այնտեղի ժողովուրդը կանգնած է ԻՇԻՊ-ի ցեղասպանության վտանգի առաջ: Պետությունը սա չի ընկալում: Քանի դեռ հաստատակամությունը չի կոտրվել, Քոբանին չի հանձնվի»,- միաժամանակ ցույցերը ցրելու վերաբերյալ ասել է Դեմիրթաշը: