|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի հետ սահմանին գտնվող սիրիական Քոբանի քաղաքի բնակիչների և թուրքական զինված ուժերի միջև բախում է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Ilerihaber» լրատվական կայքը, թուրքական զինուժը հարձակվել է Քոբանիի խաղաղ բնակիչների վրա, ովքեր բոյկոտել են սահմանին Թուրքիայի կողմից «անվտանգության պատի» կառուցումը: Քոբանիի բնակիչները պնդել են, որ իբր անվտանգության նկատառումներով կառուցվող պատn իրականում կանգնեցվում է Սիրիայի տարածքում, ոչ թե` սահմանին, այդպիսով` թուրքական կողմը խախտում է սահմանը և մտնում սիրիական տարածք:
Ըստ Ermenihaber-ի՝ Թուրքիայի այս նախաձեռնությունը կանխելու համար բողոքի մասնակիցները օրեր առաջ վրան են խփել սահմանի մոտ և ամենօրյա հսկողություն սահմանել: Իսկ այսօր Թուրքիայի զինված ուժերը հարձակվել են ցուցարարների վրա՝ կիրառելով գազային ռումբեր և ջրցան մեքենաներ: Հարձակման հետևանքով վիրավորվել է 8 ցուցարար: Նշվում է, որ դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով թուրք զինվորներ և ոստիկանական ջոկատներ: