|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի կոմիտեի զեկույցում պատահմամբ բացահայտվել են ամերիկյան միջուկային զենքերի պահման գաղտնի վայրերը: Այդ մասին, ըստ РИА Новости-ի, գրում է The Washington Post-ը:
Ապրիլին հրապարակվել էր ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի անվտանգության և պաշտպանության հարցերով կոմիտեի կանադացի անդամի՝ «Միջուկային զսպման նոր ժամանակաշրջա՞ն. արդիականացում, սպառազինությունների վերահսկում և դաշնակիցների միջուկային ուժեր» վերնագրով զեկույցը, որն ավելի ուշ հեռացվել է: Փաստաթղթում ասվել է, թե որտեղ է գտնվում Եվրոպայում ամերիկյան միջուկային զենքի մոտ 150 միավոր:
Նախօրեին բելգիական De Morgen պարբերականը հրապարակել է զեկույցի կրկնօրինակը, որում նշվում է, որ «ռումբերը պահվում են 6 ամերիկյան և եվրոպական բազաներում՝ Բելգիայի Kleine Brogel, Գերմանիայի Büchel, Իտալիայի Aviano և Ghedi-Torre, Նիդերլանդների Volkel և Թուրքիայի «Ինջիրլիք» բազաներում»: