|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 09։30-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժնից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն, որ Շատին գյուղի Գլաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող «Թայմազի քար» կոչվող հատվածի անտառային մասում ծառից կախված դի կա և այն իջեցնելու և տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Փրկարարներն ու ոստիկանները ծառից կախված տղամարդու դին իջեցրել են և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Եղեգնաձորի բժշկական կենտրոնի դի տեղափոխող ավտոմեքեենային։
Եղեգնաձորի ոստիկանները՝ բաժնի պետ Հ. Կոստանյանի գլխավորությաամբ պարզել են մահացածի ինքնությունը. նա Վայոց Ձորի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 55-ամյա Բալաբեկ Խ-ն էր։ Ավագ հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։