|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Երեկ` ժամը 17:20-ին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Աբովյան քաղաքի հին գերեզմանատանը ծառից կախված դիակ կա: Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից: ԴԵպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Աբովյան քաղաքի Սուրբ Ստեփանոս եկեղեցուց դեպի վերև ծառից կախված վիճակում անձը դեռևս չպարզված տղամարդու դի է:
ՀՀ քննչական կոմիտեից էլ Yerkir.am-ը տեղեկացավ, որ մահացածը 1985թ.ի ծնված է, Երևան քաղաքի բնակիչ: Նա որոնվում էր` որպես անհայտ կորած: Դեպքի հանգամանքները պարզելու համար քննություն է ընթանում: