Միասին կարող ենք
կարևոր
430 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-01 17:53
Հասարակություն

«Օրհնիր Տե՛ր այս երկհատորյակն ու հեղինակին»․ քահանայի օրհնությամբ ու աղոթքով մեկնարկեց Նաիրի Հոխիկյանի հեղինակած գրքի շնորհանդեսը

«Օրհնիր Տե՛ր այս երկհատորյակն ու հեղինակին»․ քահանայի օրհնությամբ ու աղոթքով մեկնարկեց Նաիրի Հոխիկյանի հեղինակած գրքի շնորհանդեսը

Այսօր հանրային գործիչ  Նաիրի Հոխիկյանի՝ «35» երկհատորյակ վեպի շնորհանդեսն էր։ «35» վեպն Արցախյան շարժման 35 տարվա հերոսական պատմությունն է՝ ազգային պայքարով, նվիրյալների սխրանքներով, ինչպես նաև քաղաքական գործարքներով, աշխարհի խոշոր երկրների ֆինանսական հաշվարկներով ու գործակալական ցանցերի ներդրումով և ներքին դավաճանությամբ։

«35»-ը պատմություն է հայրենիքի վաճառքի մասին, որը ազգային երազանքից ու հպարտությունից վերածվում է խորը ցավի ու զայրույթի՝ ստիպելով տեսնել իրականությունը և հետևություններ անել գալիքի համար։