Միասին կարող ենք
կարևոր
478 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-01 21:41
Քաղաքական

Վերջին զանգ․ Մոսկվան չի մեղմի իր դիրքորոշումը․ «Կոմերսանտ»

Վերջին զանգ․ Մոսկվան չի մեղմի իր դիրքորոշումը․ «Կոմերսանտ»

«Կոմերսանտ»-ը գրում է, որ ռուսական կողմը Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորելը չի դիտարկում որպես նշան, որ Մոսկվան կարող է մեղմել իր դիրքորոշումը Հայաստանի հետագա արտաքին քաղաքական ուղղության ընտրության հարցում։

Ռուսական իշխանական շրջանակներում պարբերականի զրուցակցի խոսքով՝ Կրեմլից Երևան կատարված զանգը բնավ չի վկայում Ռուսաստանի դիրքորոշման վերանայման մասին՝ կապված Հայաստանի՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև կատարելիք վճռորոշ ընտրության հետ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մոսկվան չի հրաժարվում իր նախկին պահանջից՝ ԵԱՏՄ-ին անդամակցության հարցը համազգային հանրաքվեի դնելու վերաբերյալ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։