|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.35 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.1274 |
| GBP | ⚊ | £ 495.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.22 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետի և «Հեզբոլլահի» ներկայացուցիչների հետ ունեցած հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ Իսրայելն ու շարժումը կդադարեցնեն կրակը։
«Շատ արդյունավետ հեռախոսազանգ ունեցա Բիբի Նեթանյահուի հետ։ Բեյրութ զորքեր չեն գնա, ճանապարհին գտնվող զորքերը արդեն հետ են կանչվել։
Բարձրաստիճան ներկայացուցիչների միջոցով շատ լավ զանգ ունեցա նաև «Հըզբոլլահ»-ի հետ, և նրանք համաձայնեցին, որ բոլոր կրակոցները կդադարեցվեն՝ Իսրայելը չի հարձակվի նրանց վրա, և նրանք չեն հարձակվի Իսրայելի վրա»,- նշել է Դոնալդ Թրամփը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լիբանանի ազգային լրատվական գործակալության տվյալներով՝ Լիբանանի հարավում գտնվող տարբեր շրջանների թիրախավորման հետևանքով 15 մարդ է զոհվել։
Իսրայելական բանակը հունիսի 1-ին Լիբանանի հարավում գտնվող Սայդայի և Նաբատիեի շրջանների 7 բնակավայրերի բնակիչներին տարհանման նախազգուշացում է տվել։