Միասին կարող ենք
կարևոր
985 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-02 12:39
Հասարակություն

Հայկական ծիրանը կարող է փոխարինվել թուրքականով, իսկ բալը՝ ադրբեջանականով

Հայկական ծիրանը կարող է փոխարինվել թուրքականով, իսկ բալը՝ ադրբեջանականով

«Ռուսպրոդսոյուզ» ասոցիացիայի վարչության նախագահի տեղակալ Դմիտրի Լեոնովը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ հայկական ծիրանի պակասը հնարավոր է լրացնել Թուրքիայից, Ուզբեկստանից և Տաջիկստանից մատակարարումների ավելացմամբ, իսկ կեռասինը՝ Ուզբեկստանից, Ադրբեջանից, Թուրքիայից և Մոլդովայից։

Ավելի վաղ Ռոսսելխոզնադզորը հայտնել էր, որ 2026 թվականի հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ են մտցվում Հայաստանից բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծման նկատմամբ։

«Ներմուծողները կարող են ավելացնել մատակարարումները այլընտրանքային երկրներից, քանի որ առկա լոգիստիկ սխեմաներն արդեն օպտիմալացված են տարբեր մատակարարների միջև արագ անցում կատարելու համար»,- նշել է Լեոնովը։

Նրա խոսքով՝ հայկական խաղողի ներմուծումը կարող է փոխարինվել Թուրքիայից, Ուզբեկստանից, Եգիպտոսից, Հնդկաստանից և Չինաստանից մատակարարումներով, բալինը՝ Սերբիայից և Մոլդովայից, նեկտարինինը՝ Թուրքիայից, Ուզբեկստանից, Եգիպտոսից, Հնդկաստանից և Չինաստանից, իսկ դեղձինը՝ Թուրքիայից, Ադրբեջանից, Ուզբեկստանից և Վրաստանից։

Լեոնովը նաև նշել է, որ հայկական մրգերն ու կորիզավոր պտուղները ռուսական ներմուծման մեջ զբաղեցնում են փոքր մասնաբաժին, ուստի դրանց ներմուծման սահմանափակումը էական ազդեցություն չի ունենա մատակարարումների ընդհանուր ծավալի վրա։

«Ռուսաստանի պտղաբանջարեղենային շուկան ունի բարձր դիվերսիֆիկացիա, ինչը թույլ է տալիս արագ հարմարվել տեսականու ցանկացած փոփոխության»,- ընդգծել է նա։