Փոխարժեքներ
18 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
«Սրբազան պայքար» ֆեյսբուքյան էջը հրապարակել է ՀԱԵ Սփյուռքի թեմակալ առաջնորդների և հայրապետական պատվիրակների հայտարարությունը․
«Մենք՝ Սփյուռքի թեմակալ առաջնորդներս և հայրապետական պատվիրակներս, մեր խոր մտահոգությունն ենք հայտնում՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ անազատության մեջ մնալու առնչությամբ։
Մեր հավատացյալ ժողովրդի, Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու և մեր հոգևոր դասի համար անսովոր և սրտաբեկիչ երևույթ է երկու բարձրաստիճան հոգևորականների ազատազրկումը Հայաստանի Հանրապետության դատական համակարգի կողմից:
Մենք համարում ենք, որ նրանց նկատմամբ կալանքի ձևով խափանման միջոցի կիրառումը կարող է փոխարինվել ազատության մեջ մնալու այլընտրանքային միջոցներով մինչև դատական արդար վճռի իրականացումը։
Մեր սպասումն ու ջերմ փափագն է, որ երկու արքեպիսկոպոսների դատավարությունները իրականացվեն բաց և թափանցիկ, բացառապես օրենքի և իրավունքի գերակայության հիման վրա՝ ապահովելով բոլոր կողմերի իրավունքների հավասար պաշտպանությունը։
Մենք շարունակում ենք աղոթել մեր հոգևոր եղբայրների առողջության և բարօրության համար և լիահույս ենք, որ օրինական ու արդար դատավարության արդյունքում նրանք կարդարացվեն և կվերականգնվեն իրենց ամբողջական իրավունքները»։