|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ռուսական առևտրի կենտրոնների սեփականատերերը բանակցություններ են սկսել թուրքական Chitir Chicken արագ սննդի ցանցի հետ՝ ռեստորանների ցանց բացելու համար։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի առևտրի կենտրոնների միության ղեկավար Բուլատ Շակիրովը։ Ընկերությունը ներկայումս ներկայացված է աշխարհի 17 երկրում։ Թուրքական ցանցի հիմնական մասնագիտացումը հավի մսով ուտեստներն են:
Կողմերը քննարկում են Chitir Chicken-ի 5-10 սեփական ձեռնարկությունների գործարկումը, ապագայում կարելի է խոսել 500-600 ռեստորաններով ֆրանչայզեր- գործընկերների ցանց ստեղծելու մասին։
Շակիրովը հավելել է, որ թուրքական ընկերության ներկայացուցիչները նախատեսում են իրենց ռեստորանները բացել Ռուսաստանի խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կազանում, Վոլգոգրադում, Սամարայում և այլն։ Նրա խոսքով՝ ցանցի առավելությունն այն է, որ կիրառում է սեփական սարքավորումները, որոնք կախված չեն արեւմտյան պատժամիջոցներից։