|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Այսօր ԱԺ տարածքային կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մի շարք օրենքներում կատարել փոփոխություն և «քաղաքային, գյուղական համայնքներին» բառերը փոխարինել «համայնքներին» բառով, ինչը կապահովի «համայնք» հասկացության միատեսակ կիրարկումը:
Հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը կարծիքը հայտնեց, որ, օրինակ, Գյումրին ու Վանաձորը մարդիկ միանշանակ որպես քաղաք են ընդունում, և դժվար թե ասեն` Գյումրի համայնք կամ Վանաձոր համայնք: Միևնույն ժամանակ, Դիլիջանը համայնքների խոշորացումից հետո դժվար է անվանել` Դիլիջան քաղաք, այլ ընկալվում է որպես Դիլիջան համայնք:
Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը պարզաբանեց, որ օրենքների փոփոխությունը կապված է այն հարցի հետ, որ երբեմն գյուղական և քաղաքային մարմինների դասակարգումը խնդիրներ է առաջացնում: «Խոշոր քաղաքներ ունենք, որոնք իրենց կենցաղով դժվար է դասակարգել որպես քաղաք կամ գյուղ, հետևաբար` համայնք ընդհանրական տերմինը ճիշտ է»,- ասաց նա:
Հարցն ընդգրկվեց ԱԺ նիստերի օրակարգում: