Միասին կարող ենք
կարևոր
475 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-05 13:43
Քաղաքական

135 տարվա ՀՅԴ-ին պիտակավորում է մի ուժ, որը թշնամուն է թողել 12 քաղաք, 241 գյուղ, 385 եկեղեցի և այլ արժեքներ․ Լիլիթ Գալստյան

135 տարվա ՀՅԴ-ին պիտակավորում է մի ուժ, որը թշնամուն է թողել 12 քաղաք, 241 գյուղ, 385 եկեղեցի և այլ արժեքներ․ Լիլիթ Գալստյան

«Ակնհայտ է, որ եկեղեցին վարկաբեկելու ընթացեք եք որդեգրել։ Ձեր գործողությունները հակասահմանադրական են, դատապարտելի, հանցավոր»,- ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ դիմելով ՔՊ խմբակցության պատգամավորներին։

Նա հիշեցրեց, որ օրենքով եկեղեցին և պետությունն անջատված են միմյանցից։

«Ոչ մի քաղաքական ուժի  և որևէ իշխանության տրված չէ եկեղեցին բարեփոխելու օրակարգը, ոչ դուք, ոչ որևէ քաղաքական ուժ  այսօր կամ պատմականորեն եկեղեցին բարեփոխելու օրակարգ պարտադրելու իրավասություն չունի»,- ասաց Լիլիթ Գալստյանը։

Նա հայտարարեց, որ իշխանության բոլոր գործողություններ, այդ թվում Մայր Աթոռի վրա հրոսակախմբեր ուղարկելը, քրեորեն դատապարտելի են ոչ միայն վարչական ռեսուրսի օգտագործման իմաստով,  այլ նաև բարոյական ու   պատմական իմաստով։

«Չի կարող Վեհափառին որևէ վարչապետ պարտադրել հրաժարական։ Այս պահանջն ինքնին ևս հանցավոր է և դատապարտելի։ Պատմականորեն նման փորձեր արվել են։ Հայ Առաքելական եկեղեցին փորձել են ասպատակել թուրք քոչվորները, մոնղոլները, ստալինները, բերիաները, հիմա հարց տվեք ձեզ՝ որտե՞ղ են նրանք հիմա»,- ասաց Լիլիթ Գալստյանը։

Այնուհետև նա հարցադրում արեց, թե ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորում ՀՅԴ-ն ու Հայ Առաքելական եկեղեցին։

«Ակնհայտ է՝  երկու ազգային հենասյունային արժեք ներկայացնող արժեքներ են»,- իր հարցին պատասխանեց ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը։

Իսկ դահլիճում ծիծաղող ՔՊ-ականներին արձագանքեց. «Այդ ձեր ծիծաղը  վախերից է ծնված»։

Մանրամասն՝ տեսանյութում։