|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ճապոնիայի կառավարությունը գումարներ է հատկացնելու Ֆուկուսիմա նահանգի բոլոր մանկապարտեզների եւ դպրոցների հողը փոխելու համար. տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հունիսի սկզբից ռադիոակտիվ վարակվածության նոր չափումներ կիրականացվեն, ապա կսկսվի նոր գրունտի տեղադրումը` խորքային, քիչ վարակված հողաշերտերի հաշվին:
Պետական դպրոցները կստանան աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշը ամբողջ գումարը, մասնավորները` կեսը: Մի շարք բնակավայրերում ֆինանսներ կտրամադրեն տեղական ինքնակառավարման մարմինները:
Այդ միջոցառումների շնորհիվ ճապոնացիները հույս ունեն նվազեցնել ռադիոակտիվ ճառագայթումը մինչեւ ժամում 1 միկրոզիվերտից ցածր մակարդակի: Սահմանված չափաբաժինը ժամում 0,05-0,2 միկրոզիվերտն է: