|
Փոխարժեքներ
02 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 429.12 |
| RUB | ⚊ | ₽ 5.0629 |
| GBP | ⚊ | £ 496.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.37 |
Կապանում կախված վիճակում հայտնաբերված 19-ամյա զինծառայողի հայրը երեկ երեկոյան է խոսել որդու՝ Արամայիսի հետ։ Ասել է՝ ամեն ինչ լավ է պապ ջան, թե դրանից հետո ինչ է եղել չգիտենք։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արտիմետի վարչական ղեկավար Հենրիկ Միրզախանյանը:
Նրա խոսքով՝ Արամայիսի ընտանիքը ծնունդով Վայքից է, սակայն տարիներ շարունակ բնակվել է Արցախում։ Հայրը ծառայել է որպես պայմանագրային զինծառայող։ 2023 թվականին Արցախի հայաթափումից հետո ընտանիքը տեղափոխվել և բնակություն է հաստատել Արմավիրի մարզի Արտիմետ համայնքում։
Տեղափոխվելուց հետո ընտանիքը վարկով տուն է ձեռք բերել գյուղում։ Արամայիսի մայրը ներկայում աշխատում է Երևանում գործող կարի ֆաբրիկաներից մեկում։
Արամայիսը ընտանիքի կրտսեր զավակն էր ու միակ որդին, ավագ երկու քույրներն ամուսնացած են։
«Շատ նորմալ, խելոք, խաղաղ ընտանիք է։ Համայնքում բոլորն էլ լավ կարծիք ունեն նրանց մասին»,- ասել է վարչական ղեկավարը։