Միասին կարող ենք
կարևոր
685 դիտում, 51 րոպե առաջ - 2026-06-02 19:29
Քաղաքական

Փաշինյանի հեռացող իշխանությունը անցնում է բոլոր կարմիր գծերը․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ

Փաշինյանի հեռացող իշխանությունը անցնում է բոլոր կարմիր գծերը․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ

Փաշինյանի հեռացող իշխանությունը անցնում է բոլոր կարմիր գծերը։ Այսօր Մասիսում մեր երիտասարդների հետ տեղի ունեցածը ևս մեկ անգամ փաստում է, որ փողոցում կանանց քաշքշող, մանկահասակ երեխայի ներկայությամբ երիտասարդ կնոջ վրա բղավող Փաշինյանի վարքագիծը վտագավոր է և տարածվում ու ընդօրինակվում է իր կողմնակիցների շրջանում։ Այս մասին գրում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

«Փաշինյանի ռեժիմը գործում է Բաքվի ռեժիմի ձեռագրով` ֆիզիկական բռնության է ենթարկում այլախոհներին, կանանց, երիտասարդ աղջիկներին։ Այս ամենը պետք է ստանա պատշաճ իրավական գնահատական, խուլիգանները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։

Տեղի ունեցածը ևս մեկ անգամ վերահաստատում է , որ Նիկոլ Փաշինյանի հեռացումը օրվա հրամայականն է։

Մենք հետապնդումներից չենք վախենում։ Ալիևից վախեցած այս մարդը փորձում է ուժեղ ձևանալ երկրի ներսում, բայց ամեն ինչ կավարտվի 5 օրից»։

Ավելի վաղ տեսանյութ էինք հրապարակել, որտեղ երևում է՝ ինչպես են Մասիսում հարձակվում «Ուժեղ Հայաստանի» թիմակիցների՝ այդ թվում և կանանց վրա, հարվածում, ծեծում։